12.08.22
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Սիրելի՛ երիտասարդներԱյսօր՝ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր նրանց, ովքեր իրենց երիտասարդ են զգում և երիտասարդ համարում անկախ տարիքից։Երիտասարդությունը սոսկ շարժիչ ուժ չէ, այն յուրօրինակ մտածողություն է, երազելու համարձակություն, համառություն, ժամանակի զարկերակը զգալու և մեկ քայլ առաջ տեսնելու հնարավորություն է։Այսօր ուրախ եմ փաստել, որ մենք Կապանում ունենք ակտիվ, նախաձեռնող, բանիմաց, իրենց առողջ նպատակների մեջ հաստատակամ և պահանջատեր երիտասարդություն, որոնց կարելի է վստահել վաղվա օրը։Մաղթում եմ, որպեսզի միշտ լինեք պայքարող հանուն ձեր բարի նպատակների, հանուն մեր համայնքի զարգացման։ Լինեք ստեղծագործող, նախաձեռնող և ապրե՛ք այն գիտակցմամբ, որ հենց երիտասարդ ...
Մանրամասն |
|
27.07.22
ԿԱՊԱՆՈՒՄ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳ ԵՎ ԿԱՆԱՉԱՊԱՏ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
|
 Համայնքապետարանի այս տարվա ռազմավարական ուղղություններից մեկը նաև համայնքի կանաչապատ տարածքների ավելացումն է, որի ուղղությամբ արդեն իսկ առարկայական աշխատանքներ են տարվում։  Համայնքային բյուջեի միջոցներով բարեկարգվել է Կապան քաղաքի Ա․ Մանուկյան փողոցի թիվ 1 և թիվ 1ա շենքերի դիմացի կանաչապատման համար նախատեսված տարածքը։ Բարեկարգման ծրագրի շրջանակներում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, տեղադրվել են նոր և գեղեցիկ լուսամփոփներ, ինչն էլ առանձակի շուք է հաղորդել քաղաքի արտաքին տեսքին։  Տարածքի ամբողջական տեսքն ապահովել են զանազան դեկորատիվ ծառերն ու ծաղիկները, որոնց ձեռքբերման հարցում իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել «Չաարատ Կապան» ՓԲ ընկերությունը։
|
|
25.07.22
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԵՎ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԵՐԸ
|
Ուշադրության կենտրոնում պահելով համայնքում իրականացվող տարաբնույթ շինարարական աշխատանքների ընթացքը և պատշաճ կատարումը՝ համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը աշխատանքային հերթական այցն է կատարել Ըրկենանց, Չափնի, Սևաքար, Վարդավանք և Դավիթ Բեկ գյուղական բնակավայրեր, որտեղ իրականացվում են խմելու ջրագծերի անցկացման և ակումբի շենքի վերականգնման աշխատանքներ։ Համայնքի ղեկավարը շրջել է շինհրապարակներում, ծանոթացել ընթացքի մեջ գտնվող և արդեն իսկ ավարտական փուլում գտնվող աշխատանքներին, առկա թերությունների վերաբերյալ տվել հանձնարարականներ։Իսկ կիրակնօրյա այցը եղել է Շիկահող գյուղական բնակավայր, որտեղ այս օրերին ակտիվ ընթանում են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքներ: Համայնքի ղեկավարը հետևել է բերքահավաքի ...
Մանրամասն |
|
22.07.22
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԷՐ
|
Հուլիսի 22-ին Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը քաղաքացիների հերթական ընդունելություն է կատարել, որի ժամանակ ծանոթացել է քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերին և քննարկել դրանց իրականացման գործընթացը։Ընդունելությանը ներկայացել է 87 քաղաքացի։ Մեծամասնությունը համայնքի ղեկավարին դիմել են քաղաքաշինական և աշխատանքի տեղավորման խնդրանքով, մյուս քաղաքացիների խնդրանքները տարբեր էին՝ սոցիալական, առողջական, կենցաղային և անձնական բնույթի այլ հարցեր։Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմումները կքննարկի համայնքապետարանի սոցիալական հանձնաժողովը, աշխատանքի համար դիմողները հաշվառվեցին տեղում, իսկ քաղաքաշինական հարցերը համայնքի ղեկավարի հանձնարարականով կուսումնասիրվի համապատասխան բաժնի կողմից։Օգտվելով ...
Մանրամասն |
|
15.07.22
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ՝ ՀԱՆՔԱԳՈՐԾԻ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
|
Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և մեր տարածաշրջանում գործող հանքարդյունաբերական ընկերությունների բոլոր աշխատակիցներին և աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի՝ Հանքագործի և մետալուրգի օրվա կապակցությամբ։Այս առիթով պետք է փաստենք, որ հանքարդյունաբերությունը մեր երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, հետևաբար տնտեսական զարգացման ուղին բռնած մեր երկրի համար մեծ նշանակություն ունի ոլորտի արդիականացումն ու շարունակական զարգացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումն ու ընդերքի արդյունավետ և ճիշտ կառավարումը:Ձեր աշխատանքը պահանջում է բարձր վարպետություն, քաջություն և տոկունություն։ Վստահ եմ, որ ձեր պատասխանատվության, քրտնաջան աշխատանքի շնորհիվ ...
Մանրամասն |
|
10.07.22
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇԱԲԱԹՕՐՅԱ ԵՎ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐԸ
|
 Կապանում իրականացվող շինարարությունների ընթացքին տեղում հետևելու, առկա խնդիրներին և արդեն իսկ ավարտված աշխատանքներին ծանոթանալու նպատակով համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը՝ համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի աշխատակիցների ուղեկցությամբ շաբաթ օրը շրջայց է կատարել քաղաքի մի շարք շինհրապարակներում։ Իսկ կիրակի օրը եղել է Շիկահող և Ծավ գյուղական բնակավայրերում, որտեղ իրականացվում են ակումբի շենքի տանիքի և վարչական շենքի նորոգման աշխատանքներ։  Շրջայցերի ավարտին համայնքի ղեկավարը իրականացված աշխատանքներում նկատված շինարարական թերությունների շուրջ արել է իր նկատառումներն ու դիտողությունները՝ հանձնարարելով հնարավորինս շտկել դրանք և առանձնակի ուշադրություն դարձնել աշխատանքների որակին։
|
|
04.07.22
ԿԱՊԱՆՈՒՄ ԱՌԿԱ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
|
Կապանի համայնքապետարանը ներկայացնում է Կապան քաղաքի՝ 2022 թվականի հունիսի 27-ից մինչև հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածի ջրամատակարարման գրաֆիկը՝ ըստ համատիրությունների նախագահներից, թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից և բնակիչներից ստացված տեղեկատվության:Լրացուցիչ հարցերի և տեղեկատվության տրամադրման համար կարող եք զանգահարել համայնքապետարան +37428542036 հեռախոսահամարով կամ գրել info@kapan.am էլեկտրոնային հասցեին.«Հալիձոր», «Զորավար Դավիթ-Բեկ», «Գ. Նժդեհ», «Երկաթուղայիններ», «Սարահարթ», «Անդոկ», «Լեռնագործներ», «Կենտրոն», «Գետափ», «Բաղաբերդ», «Հունան», «Հունան ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |