Կապանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ համայնքի ավագանու արտահերթ նիստը տեղի կունենա 2021 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 15:00-ին՝ համայնքապետարանի նիստերի դահլիճում։ Ավագանու նիստին կարող են ներկա լինել նաև հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ, որոնք իրենց մասնակցության մասին պետք է նախապես տեղյակ պահեն համայնքապետարանի աշխատակազմին․ հասցեն՝ Արամ Մանուկյան 5ա, հեռ․՝ 0285 4-38-68