«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, խնդրում եմ 2021թ. հուլիսի 29-ին ժամը 14:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի (Սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգի (ՍԼԶՏԱԵՀ SARD-1200) կառուցում և բացահանքի վերջնական եզրագծի փոփոխություն) շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայքում, ինչպես նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am):
Նախնական գնահատման հայտին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով՝ https://cloud.mail.ru/stock/fXYgXjQiBKvGmNCm6AN3Heeo