Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին¦ ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ 16-րդ հոդվածով սահմանված կարգով, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման 3-րդ կետի առաջին ենթակետի համաձայն 2021թ. օգոստոսի 11-ին, ժամը 12:00-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում /ք. Կապան, Ա. Մանուկյան 5ա/, տեղի կունենա «Մանիսա» ՍՊ ընկերության կողմից ՀՀ Սյունիքի մարզի Կապանի ավազակոպճագլաքարային խառնուրդի հանքավայրի «Մանիսա» տեղամասում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում /3-րդ փուլ/: