Այսօր: Կիրակի, 27 Սեպտեմբերի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 23
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ /ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ/ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 12-րդ կետով և  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1․ Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Կապան համայնքի բազմաբնակարան շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգում» և «Հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման համար ավտոբուսների ձեռքբերում»  ծրագրերի հայտերը, համաձայն թիվ 1 և 2 հավելվածների։  

2․ Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Սյունիքի մարզպետարան ներկայացնել  «Կապան համայնքի բազմաբնակարան շենքերի հարթ և լանջավոր տանիքների նորոգում» և «Հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպման համար ավտոբուսների ձեռքբերում»  ծրագրերի ամբողջական փաթեթները։

2․ Սահմանել, որ ծրագրերի ներկայացման համար համայնքի 2019 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրն իրականացնելու և համայնքային ներդրում կատարելու համար։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(28.16 Կբ) Voroshum_texekanq
(2.46 Մբ) Kic_patet
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner