Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հոկտեմբերի 2025 թվականի N 1187-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի պարտականությունները կատարող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գոռ Թադևոսյանս, քննության առնելով Արմեն Հայրապետի Ճուտիկյանի (լիազորված անձ, ներկայացուցիչ Նարեկ Հակոբյան) նկատմամբ կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նյութերը, պ ա ր զ ե ց ի

1․ Նկարագրական մաս․

2025 թվականի հոկտեմբերի 17-ին Կապան քաղաքի Շահումյան փողոց 32/20 հասցեի տարածքում կատարվել է տեղազննում։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Արմեն Հայրապետի Ճուտիկյանը ք․ Կապան Շահումյան փողոց 32/20 հասցեում սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում առանց համապատասխան թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է շինարարական թույլտվություն պահանջող աշխատանքներ և կառուցել 8,3 x 14,5 x 9,8 x 14,3 մետր չափերով նկուղային հարկով շինություն, այսինքն՝ կատարել է արարք, որն առերևույթ պարունակում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ։

      Վերը նշված դեպքի վերաբերյալ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին կազմվել է «վարչական իրավախախտման վերաբերյալ» արձանագրություն։ Արձանագրությունը ստորագրվել է Արմեն Ճուտիկյանի ներկայացուցիչ Նարեկ Հակոբյանի կողմից՝ առանց առարկության:

       Արմեն Հայրապետի Ճուտիկյանի լիազոր ներկայացուցիչ Նարեկ Հակոբյանը պատշաճ ծանուցվել է 2025 թվականի հոկտեմբերի 29-ին նշանակված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության լսումների վերաբերյալ, սակայն չի ներկայացել՝ գրավոր հայտնելով, որ անհրաժեշտություն չի տեսնում ներկայանալու և ավելացնելու ոչինչ չունի։ 

 

2․Պատճառաբանական մաս․

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, (…) առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը (…)՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:»։

       Նույն օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «(…) Վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:»։ 

Նույն օրենսգրքի 32-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, վարչական իրավախախտում-ների մասին (…) օրենսդրության հիմունքներին, նույն օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան:

Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: (…)»։

Նույն օրենսգրքի 245-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի վարույթի խնդիրներն են` յուրաքանչյուր գործի հանգամանքները ժամանակին, համակողմանիորեն, լրիվ և օբյեկտիվորեն պարզելը, գործը օրենսդրությանը ճիշտ համապատասխան լուծելը (…)»:

Նույն օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն` «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի ապացույցներ են համարվում ցանկացած այն փաստական տվյալները, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով մարմինները (պաշտոնատար անձինք) հաստատում են վարչական իրավախախտման առկայությունը կամ բացակայությունը, տվյալ անձի մեղավորությունը այն կատարելու մեջ և գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:

Այդ տվյալները հաստատվում են հետևյալ միջոցներով` վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությամբ, վարչական պատասխանատվության ենթարկվող անձի բացատրություններով, տուժողի, վկաների ցուցմունքներով, փորձագետի եզրակացու-թյամբ, իրեղեն ապացույցներով, իրեր և փաստաթղթեր վերցնելու վերաբերյալ արձանագրությամբ, ինչպես նաև այլ փաստաթղթերով:

Նույն օրենսգրքի 252-րդ հոդվածի համաձայն` «Մարմինը (պաշտոնատար անձը) ապացույցները գնահատում է իր ներքին համոզմունքով, որը հիմնված է գործի` իրենց ամբողջությամբ վերցված բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա, ղեկավարվելով օրենքով (…):

Նույն օրենսգրքի 279-րդ հոդվածի համաձայն` «Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը քննելիս մարմինը (պաշտոնատար անձը) պարտավոր է պարզել` կատարվել է արդյոք վարչական իրավախախտում, արդյոք տվյալ անձը մեղավոր է այն կատարելու մեջ, արդյոք նա ենթակա է վարչական պատասխանատվության, կան արդյոք, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքներ, պատճառվել է արդյոք գույքային վնաս, (…) ինչպես նաև պարզել գործի ճիշտ լուծման համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ:»:

Այսպիսով, ուսումնասիրելով վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության արդյունքում ստացված ապացույցները և դրանք գնահատելով գործի բոլոր հանգամանքների համակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ՝ հարկ է արձանագրել, որ հիմնավորվել է, որ 2025 թվականի հոկտեմբեր ամսին Արմեն Հայրապետի Ճուտիկյանը սեփականության իրավունքով իրեն պատկանող հողամասում առանց համապատասխան թույլտվության և քաղաքաշինական փաստաթղթերի իրականացրել է շինարարական թույլտվություն պահանջող աշխատանքներ, այսինքն՝ կատարել է վարչական իրավախախտում (զանցանք), որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով, մեղավոր է այն կատարելու մեջ և ենթակա է վարչական պատասխանատվության։

      Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք է գնահատվում մեղավորի անկեղծ զղջումը, ծանրացնող հանգամանքներ չեն հայտնաբերվել։  

      Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնա-կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 32-րդ, 154-րդ, 2191-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով՝ որոշում եմ

 1. Արմեն Հայրապետի Ճուտիկյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար որպես վարչական տույժ՝ նշանակել տուգանք՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:

2. Նշանակված տուգանքը ենթակա է վճարման (ՀՀ ՖՆ գործառնական վարչության հ/հ 900315201153) սույն որոշումը հանձնելու կամ հանձնված համարվելու օրվանից ոչ ուշ, քան  տասնհինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:  

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով սահմանված կարգով այն հասցեատիրոջը հանձնելու (հանձնված համարվելու) հաջորդող օրը։

4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Կապան համայնքի ղեկավարին՝ դրա հանձնվելու (հանձնված համարվելու) օրվանից երեսունօրյա ժամկետում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5. Նշանակված տուգանքի վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումն օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալուց հետո կներկայացվի հարկադիր կատարման։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(51.73 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner