Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1–ին մասի 42-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի  թիվ 1544-Ն որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1–ին մասի 42-րդ կետով, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 26-ի  թիվ 1544-Ն որոշման և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.1.Հաստատել Կապան համայնքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2021 թվականի ծրագիրը՝ ընդհանուր 44522,90 հազար դրամ արժողությամբ, այդ թվում՝ բնապահպանական միջոցառումների մասով – 37022,9 հազար դրամ և առողջապահական միջոցառումների մասով – 7500,0 հազար դրամ, համաձայն հավելվածի:

2.Առաջարկել համայնքի ղեկավարին օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաստատված ծրագիրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն՝ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր պետական մարմնի միջոցով 2021 թվականի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱՍՄԻԿ ՂՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.31 Կբ)
(58.00 Կբ)
(29.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner