Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 168
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2020 թվականի N 15-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0.00752 ԵՎ 0.00505 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0.00694 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, 2001 թվականի ապրիլի 12-ի  թիվ 286 որոշումների   և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1. ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Կապան, Հ. Ավետիսյան փողոց, թիվ 182 և 183 հասցեներում գտնվող 0.00752 հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0061-0016) և 0.00505  հեկտար մակերեսով (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0061-0015) բնակավայրերի նպատակային նշանակության «հասարակական կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասերը աճուրդային կարգով օտարել՝ զիփլայն կառուցելու նպատակով, մեկնարկային գինը՝ 1 մետր քառակուսի հողամասի համար 1620 (մեկ հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ։

2. Պետական սեփականություն հանդիսացող՝ քաղաք Կապան, Շինարարների փողոց թիվ 6/2 հասցեում գտնվող 0.00694 հեկտար մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության «խառը կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասերը (կադաստրային ծածկագիրը՝ 09-001-0631-0010) աճուրդային կարգով զիփլայն կառուցելու նպատակով օտարելու դեպքում մեկնարկային գին սահմանել՝ 1 մետր քառակուսի հողամասի համար 1620 (մեկ հազար վեց հարյուր քսան) ՀՀ դրամ։

3. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասի աճուրդի կազմակերպումը և իրականացումը։

 


Կողմ -13

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(40.09 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner