Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1426
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, +374-285-42036, 060521818, kapan.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 հուլիսի 2019 թվականի N 75-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 6 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին                      ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 23-ի թիվ 6  արտահերթ նիստի օրակարգը.

1.Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 143-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին

3.Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 117-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին

4.Կապան համայնքի ղեկավարի կողմից  2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին

5.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում պետական սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0.75 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

6.Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում՝ Սյունիք բնակավայրում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից 3.70957 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

7.Կապան համայնքի վարչական տարածքում, պետական  սեփականություն  հանդիսացող,  համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի 16/8 հասցեում գտնվող  էներգետիակայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների  նշանակության 0.004  հա հողամասը  ուղղակի վաճառքի միջոցով «Հայաստանի  էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը  օտարելու մասին

8.Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի հուլիսի 29-ի թիվ  66-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

9.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն  հանդիսացող,  Սյունիք գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերը վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու  մասին

10.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային  սեփականություն  հանդիսացող, Կապան համայնքի  Արծվանիկ գյուղում  գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողը վարձակալության իրավունքով մրցույթով  օգտագործման տրամադրելու  մասին

11.Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող ջրային նշանակության օբյեկտների հողերից 0.1 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

12. Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի  գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 0.07701 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

 


Կողմ -9

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(51.89 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner