Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշմամբ սահմանված՝ օրթոֆոտոհատակագծի (օրթոլուսանկարի) հիման վրա կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգի (համաձայն N 2 հավելվածш) 39-րդ կետի 1-ին ենթակետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է․ 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, քաղաքացու անվամբ հաշվառված ներքոհիշյալ հողամասերը որոնց նկատմամբ գոյություն չունեն իրավունքի ձեռքբերումը հաստատող փաստաթղթեր, ճանաչել համայնքային սեփականություն.
1) Կապան քաղաքի Աճանան գյուղում 09-042-0109-0008 կադաստրային ծածկագրով 0․0961 հեկտար հողամասը.
2) Կապան քաղաքի Աճանան գյուղում 09-042-0109-0009 կադաստրային ծածկագրով 0․0387 հեկտար հողամասը.
3) Կապան քաղաքի Աճանան գյուղում 09-042-0109-0014 կադաստրային ծածկագրով 0․0385 հեկտար հողամասը.
4) Կապան քաղաքի Աճանան գյուղում 09-042-0109-0015 կադաստրային ծածկագրով 0․0432 հեկտար հողամասը.
2. Համայնքի ղեկավարին՝ իրականացնել սույն որոշումից բխող գործառույթները օրենսդրությամբ սահմանված կարգով:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|