Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 39
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 նոյեմբերի 2016 թվականի N 58-Ն

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետով, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության    10  կողմ,    0  դեմ,   0   ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1.Համայնքի նախադպրոցական կրթության հաստատություններ հաճախող երեխաների պահպանման համար ծնողական /նրանց օրինական ներկայացուցիչների/ ամսական վճարի դրույքաչափը սահմանել 4000 դրամ: 

2.Արտադպրոցական դաստիարակության երաժշտական հաստատություններում սովորողների ամսական ուսման վճարը սահմանել ըստ բաժինների`

1) դաշնամուրային 2500 դրամ

2) լարային գործիքների /բացառությամբ թավջութակ և ալտ/ 2000 դրամ

3) փողային և հարվածային գործիքների /բացառությամբ շեփոր/ 1600 դրամ

4) երգեցողության 1600 դրամ

5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր   անվճար

3. Պարարվեստի, թատերական արվեստի բաժիններում   1600 դրամ

4. Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններում   1600 դրամ

5. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանել լրացուցիչ ուսման վարձավճար  500 դրամ

6. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտների համար սահմանել վարձավճար ըստ բաժինների՝

1) դաշնամուրային        3000 դրամ

2) լարային գործիքներ /բացառությամբ թավջութակ և ալտ/  2500 դրամ

3) փողային և հարվածային գործիքներ /բացառությամբ շեփոր/  2000 դրամ

4) երգեցողություն        2000 դրամ

5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր   անվճար

7. Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և մշակույթի կենտրոնի խմբերում ընդգրկված սաների համար ամսական վճար սահմանել`   500 դրամ

7.1 Իրազեկ դպրոցական խմբերում ընդգրկված սաների համար`անվճար

8. Մարզադպրոցներում սաների ամսական ուսման վճար սահմանել   500 դրամ

9. Թեթև աթլետիկայի մարզաձևեր    անվճար

10. Հայտարարված համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական պարապմունքները դադարեցնելու ընթացքում վճար չի գանձվում: 

11. Համայնքային ենթակայության նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների վճարների դրույքաչափերի նկատմամբ սահմանել 100 % զեղչ`  բնակչության առանձին խմբերի համար`

ա. զոհված և վիրավոր ազատամարտիկների երեխաներ

բ. երկկողմ ծնողազուրկ երեխաներ

գ. Հաշմանդամ երեխաներ

դ. Չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներ

12. Թույլատրել համայնքի ղեկավարին`

1) ընդունել անհատական որոշումներ նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպություններ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար վճարի դրույքաչափի 50 %-ի չափով զեղչ սահմանելու մասին: 

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից բնակչությանը վճարովի ծառայություններ մատուցելու դեպքում` հաստատել դրանց ցանկը, վճարների չափը և կարգը: 

13. Վճարների գանձման ժամկետ սահմանել մինչև վճարման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ: 

14. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Կապան քաղաքային համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 138-Ն որոշումը: 


Կողմ -10

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՎԼԱԴԻԿ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.78 Կբ) voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner