Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն և Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակների սպասարկման հողամասը ավտոտնակի սեփականատիրոջը /սեփականատերերին/ ուղղակի վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին» թիվ 93-Ն որոշումների, հաշվի առնելով Մանվել Մանուկյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի հարևանությամբ գտնվող, սեփականության իրավունքով Մանվել Մանուկյանին պատկանող ավտոտնակի 0,0018 հա սպասարկման հողամասը 22360,0 (քսաներկու հազար երեք հարյուր վաթսուն) դրամով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Մանվել Մանուկյանին:
2.Ավտոտնակին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ,Կապան համայնք, ք. Կապան, Գ.Նժդեհի փողոց, թիվ 10/2: