Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Ռոբերտ Բախշյանի դիմումը. որոշում եմ
1.Կապան համայնքի Կապան քաղաքի Մ․Հարությունյան փողոցի 12/25 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Ռոբերտ Անդրանիկի Բախշյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված երկհարկանի շինությունը, որի 1-ին հարկում 25․5 քառ․մ արտաքին (22․8 քառ․մ ներքին) մակերեսով ավտոտնակ է, իսկ 2-րդ հարկում` 25․5 քառ․մ մակերեսով ծածկ` 0.00255 հա մակերեսով սպասարկման հողամասով 201640 (երկու հարյուր մեկ հազար վեց հարյուր քառասուն) ՀՀ դրամով (25․5x10000x0.1673=42670 դրամ ավտոտնակի, 25․5x20000x0.1673=85330 դրամ ծածկի համար, 25․5x2887.5=73640 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ռոբերտ Անդրանիկի Բախշյանին՝ (ծնված 18.09.1949թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։