Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2017 թվականի N 23-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ` ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 18 ՇԵՆՔԻ, ԹԻՎ 2 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 35-րդ գլխի կանոններով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  8  կողմ,  0 դեմ,   0   ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին              ո ր ո շ ու մ   է.

1. Համայնքային սեփականություն համարվող, Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 18 շենքի, թիվ 2 բնակարանը վարձակալության իրավունքով տրամադրել քաղաքացի Կարինե Ռաֆիկի Բունյաթյանի ընտանիքին՝

ընտանիքի կազմը՝

Կարինե Ռաֆիկի Բունյաթյան – վարձակալ

Գագիկ Գևորգի Լաչինյան – տղան

Գոռ Գևորգի Լաչինյան – տղան

Անահիտ Գուրգենի Հովսեփյան - մայրը

2. Կարինե Բունյաթյանի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

3. Կնքվող պայմանագրով նախատեսել, որ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում վարձակալի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու դեպքում վարձակալը ձեռք է բերում նշված բնակարանի վարձակալության նոր պայմանագիր կնքելու կամ գնման կամ անհատույց ձեռք բերելու նախապատվության իրավունք:

4. Բնակարանը վարձակալության տրամադրել անհատույց՝ Կարինե Բունյաթյանին ազատելով վարձակալության վճարից:

5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով:


Կողմ -8

ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(47.95 Կբ) voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner