Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 փետրվարի 2017 թվականի N 8-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 07-Ի ԹԻՎ 71-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  10   կողմ,   0   դեմ,  0   ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1.Կապան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 7-ի «Կապան քաղաքի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան ՀՈԱԿ-ը վերակազմակերպման եղանակով Կապանի ակումբագրադարանային միավորում ՀՈԱԿ-ին միացնելու, Կապանի ակումբագրադարանային միավորում ՀՈԱԿ-ի կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ և աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 71-Ա որոշման 6-րդ կետից հետո լրացնել նոր 7, 8 և 9 կետերով.

«7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի 2017 թվականի փետրվարի 14-ի N 106-Ա որոշումը: 

8. Հաստատել Հայասանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավարի հաստատած՝

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան համայնքային ոչ առևտրային կազմակերպության և Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում  համայնքային ոչ առևտրային կազմակերպության միջև կնքված միացման պայմանագիրը, համաձայն  N 1 հավելվածի: 

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան համայնքային ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ՝ վիճարկվող) պարտավորությունների՝ Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցման ակտը, համաձայն N 2 հավելվածի: 

9. Հաստատել Կապան քաղաքի ակումբագրադարանային միավորում համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը փոփոխություններով՝ նոր խմբագրությամբ, համաձայն N 3 հավելվածի»:

2. Որոշման 3-րդ կետով հաստատված՝ «Ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը» N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1)Ավելացնել նոր՝ 15-րդ տող հետևյալ բովանդակությամբ՝

«15. Ֆոնդապահ17280072800»

2)Հավելվածի «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝

«Ընդամենը 493734640»: 

2.Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 71-Ա որոշման 2-րդ կետը: 


Կողմ -10

ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(49.71 Կբ) voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner