Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ, հողային օրենսգրքի 481 հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 102-Ա, 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշումների և հաշվի առնելով Արթուր Բադալյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ հրապարակի թիվ 7/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 0.00168 հա հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրել Արթուր Բադալյանին` առևտրի տաղավար կառուցելու նպատակով:
2. Արթուր Բադալյանի հետ կնքել հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագիր` 22 /քսաներկու/ տարի ժամկետով՝ 25040 (քսանհինգ հազար քառասուն) դրամ տարեկան վարձավճարով և ապահովել գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Կնքվող պայմանագրերում նախատեսել, որ
1) Տարեկան վճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:
2) վարձավճարի վճարման ժամկետ սահմանվում է պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող ամսվա 15-ը:
3) վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալի համար սահմանվում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ չմուծված վճարի գումարի 0.05 %-ի չափով:
4) վարձակալի կողմից վարձավճարը ավելի քան 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք է ստանում քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և միակողմանի լուծել այն:
5) ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրերի վարձավճարները ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, համայնքի պահանջով ենթակա են վերանայման՝ համաձայն տվյալ պահին գործող դրույքաչափերի: