Այսօր: Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 724
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ Հ. ԱՎԵՏԻՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 2/41 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 81,3 ՔԱՌ.Մ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ 21)-րդ կետով, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին» թիվ 7-Ն որոշմամբ, հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի դիմումը և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  _____ կողմ,  դեմ,  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին որոշում է.

1Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի  Հ. Ավետիսյան փողոցի թիվ 2/41 հասցեում գտնվող 81.3 քառ.մ մակերեսով հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը երեք տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը,  սահմանելով 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ ամսական վարձավճար:

2համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆԱՐԵԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.00 Կբ) Naxagits
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner