Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2019 թվականի N 975-Ա

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՄԱՌԱՅԻՆ ՅՈԹԵՐՈՐԴ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ կետով, 35-րդ հոդվածի 24-րդ կետով, 47-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Համահայկական խաղեր մարզական միջոցառման կանոնակարգը, ծրագրերը, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի Կապան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին թիվ 145-Ն որոշումը, ո ր ո շ ու մ ե մ

1.             Համահայկական ամառային յոթերորդ խաղերին Կապան համայնքը աթլետիկա, սեղանի թենիս, հրաձգություն, շախմատ մարզաձևերից լավագույն ձևով նախապատրաստվելու և մասնակցելու համար հանձնարարել՝

1)            Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Արշամ Սարգսյանին՝ ըստ մարզաձևերի կանոնակարգերի կազմել մրցումների ժամանակացույցը, ծախսերի նախահաշիվը և ներկայացնել հաստատման։

2)            Ֆինանսական բաժնի պետ Իվետա Թադևոսյանին՝ համապատասխան գործողություններ իրականացնել գնումների գործընթացը, գործուղման ծախսերը սահմանված կարգով  ապահովելու նպատակով և նախահաշվով նախատեսված գումարի հատկացումը համայնքի բյուջեի 08 բաժնի  01 խմբի 01 դասի 4221 և 4269 հոդվածներից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(41.91 Կբ) voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner