Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 ապրիլի 2017 թվականի N 21-Ա

ԱՌԱՆՁԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի 5)-րդ կետով, 15-րդ հոդվածի 4-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի «Գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող շենքերի և շինությունների ու դրանց գնահատությունների, ինչպես նաև փոխադրամիջոցների վերաբերյալ տեղեկությունների ներկայացման կարգը սահմանելու մասին»  թիվ 641-Ն և 2015 թվականի հունիսի 25-ի «Տրանսպորտային միջոցները խոտանված համարելու և տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման /վերահաշվառման/ համակարգչային շտեմարանից հանելու մասին» թիվ 708-Ա որոշումների, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից ներկայացված՝ Կապան համայնքում 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ գրանցված՝ խոտանված տրանսպորտային միջոցների ցանկը և հաշվի առնելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  8    կողմ,  0    դեմ,  0  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ   է.

1. Համայնքապետարանի եկամուտների հաշվառման էլեկտրոնային բազայի գործող հատվածից հանել տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) համակարգչային շտեմարանի գործող հատվածից հանված հետևյալ փոխադրամիջոցները՝ համաձայն հավելվածի:

2. Նշված փոխադրամիջոցների գույքահարկի գծով պարտավորությունները 5 109 363 /հինգ միլիոն մեկ հարյուր ինը հազար երեք հարյուր վաթսուներեք/ ՀՀ դրամի չափով համարել անհուսալի դեբիտորական պարտք և համապատասխան փոփոխություններ կատարել  2017 թվականի համայնքի բյուջեի եկամտային մասում: 

3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով:


Կողմ -8

ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(21.28 Կբ) havelvats
(47.38 Կբ) voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner