Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2018 թվականի N 59-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 1998-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   10  կողմ,     0   դեմ,   1   ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի «ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Խոտանան գյուղական համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Ներքին Խոտանանի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 1998-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու առաջարկությանը, ըստ որի նախատեսվում է Ներքին Խոտանան գյուղում գտնվող (Հավելված 7, տող                                   «009-015», «դպրոց») 0,2 հա մակերեսով պետական սեփականության բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը սեփականության իրավունքով փոխանցել համայնքին պայմանավորված այն հանգամանքով, որ տվյալ տարածքում առկա գույքը՝ գրադարանի շենքը Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի մարտի 14-ի «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 51 որոշմամբ հանդիսանում  է համայնքի սեփականություն, իսկ Ներքին Խոտանանի գյուղում դպրոցի շենք երբևէ չի եղել:

2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով դիմել ՀՀ Սյունիքի մարզպետին՝ ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1998-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու խնդիրը ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնելու հարցով:


Կողմ -10

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -1

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(829.25 Կբ) Sxema
(49.53 Կբ) Voroshum
(11.73 Կբ) Himnavorum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner