Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2016 թվականի N 8-Ա

ՍԼԱՎԱ ԱԴԱՄՅԱՆԻՆ, ՆԱԶԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ԳԵՎՈՐԳ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2012 թվականի հունիսի 22-ի «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մայիսի 19-ի N300 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 822, 2014 թվականի դեկտեմբերի 04-ի «Գույք ձեռք բերելու, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և բնակելի տարածքներ նվիրաբերելու մասին» թիվ 1456-Ն  որոշումների, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2013 թվականի մայիսի 20-ի վճիռը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   5   կողմ,   1  դեմ,   2  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել արտոնություն գույքահարկի գծով ներքոհիշյալ քաղաքացիների համար համապատասխանաբար.
1) Սլավա Ադամյանին, հասցեն՝ ք. Աբովյան, 4-րդ փող. 9ա, սոց. քարտ N 2004530405, ք. Կապան Ռ. Մինասյան 3 հասցեում գտնվող շինության համար, 369 401 /երեք հարյուր վաթսունինը հազար չորս հարյուր մեկ/  դրամի չափով:
2) Նազիկ Հարությունյանին, հասցեն՝ ք. Կապան, Ձորք թաղ., 10/9, սոց. քարտ  N 5114610201, Կապան համայնքում հաշվառված ՎԱԶ-2106 մակնիշի 51 LS 002 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի համար, 91 240 /իննսունմեկ հազար երկու հարյուր քառասուն/ դրամի չափով և ԳԱԶ-3102-581 մակնիշի 51 SU 005 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի համար, 373 389 /երեք հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր ութսունինը/  դրամի չափով:
3) Գևորգ Խաչիկյանին, հասցեն՝ ք. Կապան, Շինարարների 14/38, սոց. քարտ    N 3112720083, Կապան համայնքում հաշվառված Մերսեդես Բենց-E420 մակնիշի 20 OU 641 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի համար, 375 388 /երեք հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր ութսունութ/ դրամի չափով:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով:


Կողմ -5

ԱԹԱՋԱՆՅԱՆ ՄՀԵՐ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -1

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Ձեռնպահ -2

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner