Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանս քննության առնելով Էլմիրա Արսենի Գալստյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթի նյութերը, պ ա ր զ ե ց ի
Էլմիրա Արսենի Գալստյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 2025 թվականի օգոստոսի 25-ին հարուցվել է վարչական վարույթ՝ սեփականության իրավունքով նրան պատկանող NISSAN MARCH 1.2 L մակնիշի 35 GA 834 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար, 90 ձ.ուժ, 2002թ.) գույքահարկի գծով 2022-2024 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները՝ 34256 ՀՀ դրամ (ապառք` 26923 ՀՀ դրամ, տույժ` 7333 ՀՀ դրամ), գանձելու նպատակով։
Էլմիրա Արսենի Գալստյանն ամբողջությամբ կատարել է իրեն առաջադրված հարկային պարտավորությունները, որի կապակցությամբ էլ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթը ենթակա է կարճման։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերով՝ ո ր ո շ ու մ ե մ
1. Էլմիրա Արսենի Գալստյանի նկատմամբ վարչական մարմնի նախաձեռնությամբ 25․08․2025թ․ հարուցված գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթն ամբողջությամբ կարճել։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
3․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով: