Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, 63-րդ հոդվածի 2-րդ պարվերության 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված Կարգի 60-րդ կետի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 23-ի N 2/փ-304 դրական եզրակացությունն ու Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքը (Ագարակ բնակավայրը) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Սյունիք-1 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում կատարել փոփոխություններ և պետական սեփականություն հանդիսացող 0.5545 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 09-008-0109-0001) անտառային նշանակության թփուտները և համայնքային սեփականություն հանդիսացող 0.4784 հեկտար ( կադաստրային ծածկագրեր 09-008-0109-0018-0․1856 հա, 09-008-0109-0019-0․1421 հա, 09-008-0109-0020- 0․1507հա) մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողերը փոխադրել հատուկ նշանակության հողերի կատեգորիա։
2․Սույն որոշման 1-ին կետով հատուկ նշանակության հողերի կատեգորիա փոխադրված համայնքային սեփականություն հանդիսացող 0․4784 հա հողամասը, պաշտպանական նպատակներով օգտագործելու համար, անհատույց սփականության իրավունքով (նվիրատվություն) օտարել Հայաստանի Հանրապետությանը։
3.Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|