Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ, 60-րդ և 76-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 723-Ն, Կապանի համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշումների   և հաշվի առնելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության - կողմ, - դեմ, -  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է. 1. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Կ. Դեմիրճյան հրապարակի թիվ 2/24 հասցեում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման            0,00343 հա հողամասը /ծածկագիր 09-001-1532-0005/ բացօթյա սրճարան կազմակերպելու նպատակով` առանց կապիտալ շինարարություն իրականացնելու 25 /քառասուն/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել մրցույթով՝ մեկնարկային վարձավճար սահմանելով տարեկան 49250.0 /քառասունինը  հազար երկու հարյուր հիսուն/ դրամ: 
2. Համայնքի ղեկավարին՝ սույն  որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:  |