Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, համաձայն 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1729-Ն, 2011 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1920-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումների, հիմք ընդունելով «Վերտեքս» ՍՊԸ լիցենզավորված կազմակերպության կողմից տրված հողամասի հատակագիծը. ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 39 շենքի հարևանությամբ գտնվող բնակավայրերի նշանակության այլ հողերից 0,00226 հա հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի կառուցապատման:
2.Վերը նշված հողամասին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Շահումյան փողոց, թիվ 39/3: