Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ՝ ՄԱԶ 5907B2-310 ՄԱԿՆԻՇԻ ԱՂԲԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԸ «ԿԱՊԱՆԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ   է. 

1. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ՄԱԶ 5907B2-310 (նույնականացման համարը VIN Y3M5340B2J0002142, թափքի համարը Y3M5907B2J0000004, ամրաշրջանակի համարը Y3M5340B2J0002142, շարժիչի հզորությունը 238 ձ.ուժ) մակնիշի աղբատար տրանսպորտային միջոցը (վկայական N 13BB619976) նվիրատվության կարգով օտարել «Կապանի կումունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: 

2. «Կապանի կումունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին` սահմանված կարգով տրանսպորտային միջոցը արտացոլել կազմակերպության հաշվեկշռում, ապահովել պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.96 Կբ) Voroshman_naxagits
(12.96 Կբ) Texekanq
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ա. Հայրապետյանը ներկայացրեց, որ Եվրամիության «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրով ձեռք է բերվել ՄԱԶ5907 B2-310 մակնիշի աղբատար տրանսպորտային միջոց և քանի որ Եվրամիության պատվիրակության այցը Կապան հետաձգվել է մինչև մայիսի 26-ը, համաձայնություն է տրվել շահագործել մեքենան և դրա համար անհրաժեշտ է այն օգտագործման տրամադրել «Կոմունալ ծառայությանը» և գրանցել մեքենան ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության hաշվառման-քննական բաժանմունքում: Ավտոմեքենան՝ համայնքի ներդրումն է ծրագրում, և արդեն պետք է շահագործվի:
Նախագիծը քվեարկությամբ ընդունվեց միաձայն:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner