|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հոկտեմբերի 2017 թվականի N 88-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԱՆՀՈՒՍԱԼԻ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի կառուցապատման իրավունքի տրամադրման առանձին պայմանագրերով /համաձայն թիվ 1 հավելվածի/ նախատեսված գումարների գանձումը 425647 /չորս հարյուր քսանհինգ հազար վեց հարյուր քառասունյոթ/ ՀՀ դրամի չափով համարել անհուսալի և համապատասխան փոփոխություններ կատարել համայնքի բյուջեում:
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: |
Կողմ -9 ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԷԴԳԱՐ ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(47.69 Կբ)
Voroshum |
|
(21.50 Կբ)
Havelvats |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|