Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 34-րդ գլխի դրույթների հաշվի առնելով անշարժ գույքի գնահատման 12.06.2015թ., 18.03.2016թ., 29.03.2016թ. /թվով 3/, 20.04.2016թ. հաշվետվությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Համայնքային սեփականություն համարվող, բազմաբնակարան շենքերի բնակարաններն անհատույց /նվիրատվության կարգով/ որպես ընդհանուր համատեղ սեփականություն օտարել դրանք զբաղեցնող և փաստացի տիրապետող անձանց, համաձայն հավելվածի:
2. Առաջարկել բնակարանները փաստացի տիրապետող անձանց` ապահովել սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերի կատարումը:
3. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: