Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 մայիսի 2016 թվականի N 18-Ա

2005 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20)-րդ կետով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 207-րդ հոդվածի 2-րդ մասով, 441-րդ հոդվածի 2-րդ մասով, 466-րդ հոդվածի 1-ին մասով, 468-րդ հոդվածի 1-ին մասով և 469-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովելու մասին» թիվ 2093-Ն որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 2270522 վկայականը և ՀՀ ԿԱԱԳԿ պետական կոմիտեի կողմից տրված թիվ ԱՏ-25/03/2016-22-0022 տեղեկանքը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության    8  կողմ,   0   դեմ,   0   ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1.2005 թվականի օգոստոսի 16-ին Կապանի քաղաքապետարանի և «Կապանի «Լեռնագործ» ֆուտբոլային ակումբ» ՀԿ-ի /նախագահ՝ Գառնիկ Օհանջանյան/  միջև կնքված հողի վարձակալության պայմանագրում կատարել  հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1)Պայմանագրի 1-ին կետում «Ա. Մանուկյան փողոց»  բառերը փոխարինել «Սյունիքի մարզ, ք. Կապան, Թումանյան փողոց, թիվ 11» բառերով:

2)Պայմանագրի 8-րդ կետում «Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 17870,0x14,28=255184 դրամ, համաձայն հողի մրցույթով վարձակալության 19 հուլիսի 2005թ. թիվ 79 արձանագրության» բառերը փոխարինել «Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 2012718.0 /երկու միլիոն տասներկու հազար յոթ հարյուր տասնութ/ դրամ համաձայն համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 81-Ն որոշման» բառերով:

3)Պայմանագրի 15-րդ կետում «10 /տասը/ տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով» բառերով:

4)Պայմանագրի «Կողմերի իրավունքներն ու պարտականությունները» բաժինը լրացնել նոր 5.7 կետով, ըստ որի պայմանագրի գործողության ընթացքում Վարձակալը պարտավորվում է ք. Կապան, Թումանյան փողոց, թիվ 11 հասցեում գտնվող մարզահամալիրը ըստ անհրաժեշտության անվճար տրամադրել Կապանի համայնքապետարանին՝  համաքաղաքային միջոցառումներ կազմակերպելու համար:

2.Սույն որոշմամբ նախատեսված փոփոխությունների և լրացման համար գործողության սկիզբ համարել 2015 թվականի օգոստոսի 16-ը:

3.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 08-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող, Թումանյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին» թիվ 71-Ա որոշումը:

4.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -8

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՎԱՀԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner