Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԸ` ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 18 ՇԵՆՔԻ ԹԻՎ 2 ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 37-րդ հոդվածներով և  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ   է.

1. Համայնքային սեփականություն համարվող, Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 18 շենքի թիվ 2 բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել քաղաքացի ———————————————

2. ——————————————— հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով:

3. Կնքվող պայմանագով նախատեսել, որ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում փոխառուի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու դեպքում փոխառուն փոխատուի ընտրությամբ ձեռք է բերում նշված բնակարանի անհատույց օգտագործման նոր պայմանագիր կնքելու կամ գնման կամ անհատույց ձեռք բերելու նախապատվության իրավունք:

4. Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 4-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Ձորք թաղամաս, 18/2 հասցեի  բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և Կապան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 20-ի թիվ 23-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 47-Ա  որոշումը: 

5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.28 Կբ) Voroshman_naxagits
(12.03 Կբ) Himnavorum_texekanq
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner