Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշման, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 01.06.2010թ. «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N186-Ն հրամանի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության կողմ, __ դեմ, ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Սյունիք գյուղի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալի ուղղման առաջարկությանը, ըստ որի նախատեսվում է համայնքի վարչական տարածքում գտնվող՝ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի «այլ» հողատեսքի 0,36 հեկտար / կադաստրային ծածկագիր՝ 09-082-0513 թաղամասից/ փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ արդյունաբերական օբյեկտների հողեր գործառնական նշանակությամբ՝ «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող պոմպակայանի շենք-շինությունների սպասարկման համար:
2. Համայնքի ղեկավարին՝ կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել համապատասխան հողաշինարական գործը: |