Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Սիլվա Ավետիսյանի դիմումը. որոշում եմ
1.Կապան համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի 9/21 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Սիլվա Ժորայի Ավետիսյանի կողմից ինքնակամ կառուցված և համայնքային սեփականություն գրանցված կիսանկուղային հարկով երկհարկանի շինությունը՝ 108․7 քառ․մ արտաքին (93․7 քառ․մ ներքին) մակերեսով բնակելի տունը, 15․0 քառ․մ արտաքին (12․0 քառ․մ ներքին) մակերեսով լոգարանը, 10․7 քառ․մ մակերեսով հարթակը՝ 0․01076 հա մակերեսով սպասարկման հողամասով` 1 609 680 (մեկ միլիոն վեց հարյուր ինը հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամով (108․7x30000x0.2316=755250 դրամ բնակելի տան համար, (15․0+10․7)x20000x0.2316=119050 դրամ լոգարանի, հարթակի համար, 107․6x6834.3=735380 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սիլվա Ժորայի Ավետիսյանին (ծնված 07.10.1971թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։