Այսօր: Հինգշաբթի, 28 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 126
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԱՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՀՈՂԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասը, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճարներ սահմանելու մասին» N 8-Ն որոշումըև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1.Կապանի քաղաքապետի 2004 թվականի հուլիսի 7-ի N 347 որոշման հիման վրա 2004 թվականի սեպտեմբերի 15-ին Արման Գրիգորյանի հետ կնքված և պետական գրանցում ստացած հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հողամասի տարեկան վարձավճարը փոփոխել և սահմանել՝ 104330 ՀՀ դրամ։

2. Կապանի քաղաքապետի 1997 թվականի ապրիլի 18-ի N 111 որոշման հիման վրա 2004 թվականի հոկտեմբերի 6-ին Համբարձում Սարգսյանի հետ կնքված և պետական գրանցում ստացած հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հողամասի տարեկան վարձավճարը փոփոխել և սահմանել՝ 229400 ՀՀ դրամ։

3. Կապանի քաղաքապետի 2004 թվականի մարտի 9-ի N 78 որոշման հիման վրա 2004 թվականի մարտի 16-ին Էռնեստ Պետրոսյանի հետ կնքված և պետական գրանցում ստացած հողի վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը։ Հողամասի տարեկան վարձավճարը փոփոխել և սահմանել՝ 56620 ՀՀ դրամ։

4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել համաձայնագիր՝ սույն որոշման 1-3 կետերում նշված հողի վարձակալության պայմանագրերում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու մասին։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner