Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2018 թվականի N 10-Ն

ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ /ԿԱՄ/ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ, 48-րդ, 481-րդ, 50-րդ, 76-րդ և 81-րդ հոդվածներով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   8 կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի)  ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու համար սահմանել տարեկան վարձավճարների հետևյալ չափերը`

 

 

 

Ուղղակի կառուցապատման և/կամ վարձակալության տրամադրվող հողամասերի մակերեսները

Տարեկան վարձավճարի չափը 1 քառ. մետրիհամար

1

Մինչև 0.002 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի յուրաքանչյուր  քառակուսի մետրի համար

հողամասի կադաստրային արժեքի 100 %-ի չափով

2

0.002 հա-ից մինչև 0,05 հա-ը ներառյալ մակերեսով հողամասերի` 0.002 հա-ը գերազանցող յուրաքանչյուր  քառակուսի մետրի համար

հողամասի կադաստրային արժեքի 45 %-ի չափով

3

0,05 հա-ից ավել մակերեսով հողամասերի՝ 0,05 հա-ը  գերազանցող  յուրաքանչյուր   քառակուսի մետրի համար

հողամասի կադաստրային արժեքի 7.25 %-ի չափով

 

2. Համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում 1 քառ. մետրի համար տարեկան վարձավճարը սահմանել հողի հարկի դրույքաչափին հավասարեցրած չափով՝ հողամասի կադաստրային զուտ եկամտի 15%-ի չափով:

 3. Համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերը ուղղակի  կառուցապատման և /կամ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել հետևյալ գործակիցները`

3.1 հասարակական նշանակության օբյեկտների համար`

3.1.1 հանրային սննդի և ժամանցի կազմակերպման համար                           1,5

3.1.2 առևտրի և կենցաղային ծառայությունների կազմակերպման համար    1,2

3.1.3 հանգստի և զբոսաշրջության կազմակերպման համար                           1,0

3.1.4 կրթադաստիարակչական և սպորտի բնագավառի 

գործունեության կազմակերպման համար                                                        0.5

3.1.5 ավտոտեխսպասարկման կայանների կազմակերպման համար             1,2

3.1.6 տրանսպորտային միջոցների կայանատեղերի կազմակերպման համար  1,0

3.2 արտադրական նշանակության օբյեկտների համար`

3.2.1 պահեստարաններ                                                                                         0,9

3.2.2 արդյունաբերական գործունեության վերամշակման 

արտադրության օբյեկտներ                                                                                0,75

3.3 ավտոտնակներ                                                                                              0,25

3.4 օժանդակ տնտեսական շինություններ                                                          0,5

3.5 էլեկտրաէներգիայի, գազի և ջրի արտադրության և բաշխման օբյեկտներ 0.8

3.6 տրանսպորտի և կապի օբյեկտներ                                                                0.8

3.7 բարեկարգման, կանաչապատման համար՝                                                  0,35

3.8 այլ նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում                             1.0

4. Կնքվող պայմանագրերում նախատեսել, որ

1) Տարեկան վճարը ենթակա է վճարման յուրաքանչյուր ամիս հավասար չափերով:

2) վարձավճարի վճարման ժամկետ սահմանվում է պարտավորությունների ծագման ամսվան հաջորդող ամսվա 15-ը: 

3) վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու դեպքում վարձակալի համար սահմանվում է տույժ՝ ուշացման յուրաքանչյուր օրվա համար՝ չմուծված վճարի գումարի 0.05 %-ի չափով:  

4) վարձակալի կողմից վարձավճարը ավելի քան 183 օր ուշացնելու դեպքում վարձատուն իրավունք է ստանում քննարկել կնքված պայմանագրի նպատակահարմարությունը և միակողմանի լուծել այն: 

5) ավագանու կողմից վարձավճարների չափերի փոփոխության դեպքում կնքված պայմանագրերի վարձավճարները ոչ ավելի հաճախ, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ, համայնքի պահանջով ենթակա են վերանայման՝ համաձայն տվյալ պահին գործող դրույքաչափերի 

5. Առաջարկել համայնքի ղեկավարին մինչև 2018 թվականի փետրվարի 23-ը կնքված հողամասերի վարձակալության և կառուցապատման իրավունքի տրամադրման  պայմանագրերում վարձավճարի վճարումը պայմանագրով նախատեսված ժամկետից ուշացնելու համար սահմանված տույժի հաշվարկման դրույքաչափը սույն որոշման 4-րդ կետի 3)-րդ ենթակետով սահմանված դրույքաչափը գերազանցելու դեպքում պայմանագրային կողմի հետ համաձայնեցնելով՝ 2018 թվականի հունվարի 1-ից սկսած տույժերի հաշվարկները իրականացնել 0,05% դրույքաչափով:

6. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը սահմանափակ օգտագործելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու դեպքում, ըստ հողերի տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցների, վարձավճար սահմանել առանձին որոշումներով` ոչ պակաս, քան կադաստրային արժեքի 2 տոկոսի չափով:

7. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճար սահմանելու մասին» թիվ 81-Ն որոշումը:

 

 8. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: 


Կողմ -8

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(716.71 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner