Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2016 թվականի N 80-Ն

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 106-րդ հոդվածի   4-րդ պարբերությամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 10-րդ, 11-րդ հոդվածներով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   72-րդ հոդվածով, համաձայն  Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման և հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշման VII մասի 49-րդ կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  10  կողմ,   0   դեմ, 1    ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

1.2017 թվականի համար Կապան համայնքի վարչական տարածքում սահմանել տեղական տուրքերի հետևյալ դրույքաչափերը`

1)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` նոր շենքերի, շինությունների /ներառյալ ոչ հիմնական/ շինարարության /տեղադրման/ թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է`

հիմնական օբյեկտների համար`

ա. մինչև 300 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող 

անհատական բնակելի, այդ թվում` այգեգործական 

/ամառանոցային/ տների, ինչպես նաև մինչև 

200 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող  

հասարակական և արտադրական նշանակության

օբյեկտների համար`15000 դրամ, 

բ. սույն կետի «ա» ենթակետով չնախատեսված 

օբյեկտների համար`

բա. 201-ից մինչև 500 քառ. մետր ընդհանուր

մակերես ունեցող օբյեկտների համար`30000 դրամ, 

բբ. 501-ից մինչև 1000 քառ. մետր ընդհանուր 

մակերես ունեցող օբյեկտների համար`50000 դրամ, 

բգ. 1001-ից մինչև3000 քառ. մետր ընդհանուր 

մակերես ունեցող օբյեկտների համար`50000 դրամ,

բդ. 3001-ից և ավելի քառակուսի մետր ընդանուր

մակերես ունեցող օբյեկտների համար                                       100000 դրամ,

ոչ հիմնական շինությունների տեղադրման համար`

գ. մինչև 20 քառ. մետր ընդհանուր մակերես

ունեցող օբյեկտների համար`3000 դրամ,

դ. 20 և ավելի քառ. մետր ընդհանուր մակերես

ունեցող օբյեկտների համար`5000 դրամ: 

2) Շենքերի, շինությունների, քաղաքաշինական այլ օբյեկտների վերակառուցման, ուժեղացման, վերականգնման, արդիականացման աշխատանքների /բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` շինարարության թույլտվություն չպահանջող դեպքերի/ համար, եթե սահմանված կարգով հաստատված ճարտարապետաշինարարական նախագծով`

ա. չի նախատեսվում կցակառույցների, վերնակառույցների, 

շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների 

/այդ թվում` ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր 

մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական 

նշանակության փոփոխություն`3000 դրամ,

բ. բացի օբյեկտի վերակառուցման, ուժեղացման, վերականգնման կամ արդիականացման աշխատանքներից, նախատեսվում է նաև կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ հետևանքով օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացում կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, բացի սույն կետի 2) ենթակետի ա. պարբերությամբ սահմանված դրույքաչափերի կիրառվում են նաև նոր շինարարության համար սույն կետի 1)–ին ենթակետով սահմանված դրույքաչափերը` օբյեկտի ընդհանուր մակերեսի ավելացման կամ շենքերի գործառական նշանակության փոփոխության մասով, 

գ. նախատեսվում է միայն կցակառույցների, վերնակառույցների, շենքի գաբարիտային չափերն ընդլայնող այլ կառույցների /այդ թվում` ստորգետնյա/ շինարարություն կամ շենքերի գործառական նշանակության փոփոխություն, ապա, սույն որոշման իմաստով, այն համարվում է նոր շինարարություն, որի նկատմամբ կիրառվում են նոր շինարարության համար սույն կետի 1)–ին ենթակետով սահմանված դրույքաչափերը: 

3) Շենքերի, շինությունների, քաղաքաշինական  այլ օբյեկտների

քանդման թույլտվություն`5000 դրամ,

4) համայնքի տարածքում տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար 

ա. ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար`

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնակնա շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝10000 դրամ,

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝12000 դրամ, 

51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝14000 դրամ, 

101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝21000 դրամ, 

201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 26000 դրամ, 

501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝46000 դրամ: 

բ. ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար`

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնակնա շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝10000 դրամ,

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝12000 դրամ, 

51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝14000 դրամ, 

101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝21000 դրամ, 

201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ 26000 դրամ, 

501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝46000 դրամ: 

5) ա. Համայնքի տարածքում  բացօթյա առևտուր կազմակերպելու թույլտվության համար տեղական  տուրքը սահմանվում է յուրաքանչյուր օրվա համար`   մեկ քառակուսի մետրի համար                                                     200 դրամ, 

բ. Համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է

-հիմնական շինությունների ներսում՝

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝5000 դրամ,

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝6000 դրամ, 

51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես հանրային սննդի օբյեկտի համար՝10500 դրամ, 

101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝16000 դրամ, 

201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ 21000 դրամ, 

501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝31000 դրամ: 

-ոչ հիմնական շինությունների ներսում՝ 

մինչև 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝1000 դրամ,

26-ից մինչև 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝2000 դրամ, 

51-ից մինչև 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես հանրային սննդի օբյեկտի համար՝4000 դրամ, 

101-ից մինչև 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝6000 դրամ, 

201-ից մինչև 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ 10000 դրամ, 

501 և ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝16000 դրամ: 

6) Համայնքի տարածքում` առևտրի, հանրային սննդի, զվարճանքի, շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպման օբյեկտները, բաղնիքները /սաունաները/, խաղատները ժամը 2400-ից հետո աշխատելու թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար` 

ա. առևտրի օբյեկտների համար`25000 դրամ,

բ. հանրային սննդի և զվարճանքի օբյեկտների համար`80000 դրամ,

գ. բաղնիքների /սաունաների/ համար`200000 դրամ,

դ. խաղատների կազմակերպման համար`500000 դրամ,

ե. շահումով խաղերի կազմակերպման համար`250000 դրամ,

զ. վիճակախաղերի կազմակերպման համար`100000 դրամ

7) Համաքաղաքային կանոններին համապատասխան համայնքի տարածքում ընտանի կենդանիներ պահելու թույլտվության համար՝  տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է՝0 դրամ:

8) Կապան համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության մեկ քառակուսի մետրի տեղական տուրքը յուրաքանչյուր ամսվա համար սահմանվում է`

ա. ալկոհոլային սպիրտի պարունակությունը մինչև 

20 ծավալային տոկոս արտադրանք գովազդող

արտաքին գովազդի համար` 1700 դրամ,

բ. թունդ ալկահոլային /սպիրտի պարունակությունը 

20 և ավելի ծավալային տոկոս/ արտադրանք

գովազդող արտաքին գովազդի համար`3200 դրամ,

գ. այլ արտաքին գովազդի համար`1200 դրամ,

դ. մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը՝ 

ծխախոտի արտաքին գովազդի համար՝3200 դրամ, 

ե. սոցիալական գովազդի համար՝0 դրամ

զ. համայնքի տարածքում յուրաքանչյուր ամսվա համար արտաքին գովազդի դատարկ գովազդային վահանակների մեկ քառակուսի մետրի դիմաց՝300 դրամ,  

է. արտաքին գովազդ տարածող գովազդակրի՝ իր կազմակերպության գովազդը տեղաբաշխելու և տարածելու համար մեկ քառակուսի մետրի դիմաց՝ 120 դրամ

9)  Կապան համայնքի արխիվից փաստաթղթերի պատճեններ 

և կրկնօրինակներ տրամադրելու համար`1000 դրամ,

10) Հայաստանի Հանրապետության համայնքների 

  անվանումները ֆիրմային անվանումներում օգտագործելու

  թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ 

  տարվա համար`                                                                       50000 դրամ,

11)  Համայնքի տարածքում մարդատար տաքսու /բացառությամբ

 երթուղային տաքսիների/ ծառայություն իրականացնելու 

թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ

տարվա համար`10000 դրամ,

 12) Համայնքի տարածքում քաղաքացիական հոգեհանգստի

 (հրաժեշտի) ծիսակատարության ծառայություններ

 իրականացնելու և (կամ) մատուցելու թույլտվության

 համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար 50000 դրամ

13) Համայնքի տարածքում թանկարժեք մետաղներից 

պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի

համար` յուրաքանչյուր տարվա համար`50000 դրամ

14) համայնքի տարածքում հեղուկ վառելիքի, սեղմված բնական 

կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի 

կետերում հեղուկ վառելիքի և /կամ/ սեղմված բնական կամ 

հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների 

վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ

տարվա համար`175000 դրամ, 

15) համայնքի տարածքում գտնվող խանութներում, կրպակներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և նորոգման ծառայության օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար՝ 30000 դրամ,  

16) Մասնավոր գերեզմանատան շահագործման թույլտվության համար տեղական տուրքը սահմանվում է յուրաքանչյուր տարվա համար՝

ա) 3 հա-ից մինչև 5 հա մակերես ունեցող գերեզմանատների համար՝ 2500000 դրամ, 

բ) 5 հա-ից մինչև 7 հա մեկերես ունեցող գերեզմանատների համար՝   5000000 դրամ, 

գ) 7 հա-ից մինչև 10 մակերես ունեցող գերեզմանատների համար՝       7000000 դրամ, 

դ) 10 հա-ից ավել մակերես ունոցող գերեզմանատների համար՝           10000000 դրամ: 

2. Կապան համայնքի վարչական տարածքում սահմանել տեղական վճարների հետևյալ դրույքաչափերը`

1)Շինարարության կամ շինության արտաքին 

տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ

կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ

մշակելու և հաստատելու, շինարարության ավարտը 

փաստագրելու համար մատուցված ծառայությունների դիմաց

փոխհատուցման վճար`5000 դրամ,

2)Համայնքի տնօրինության և օգտագործման տակ գտնվող

հողերը հատկացնելու, հետ վերցնելու և օգտագործման 

տրամադրելու դեպքում անհրաժեշտ չափագրական և այլ 

նման աշխատանքների համար մատուցված 

ծառայությունների դիմաց`5000 դրամ,

3)Համայնքի կողմից մրցույթներ և աճուրդներ կազմակերպելու 

հետ կապված ծախսերի փոխհատուցման համար տեղական 

վճարը սահմանվում է`

յուրաքանչյուր մասնակցից`5000 դրամ

յուրաքանչյուր դիտորդից`500 դրամ, 

4)Համայնքի տարածքում տեղակայված անշարժ գույքի

հասցեավորման համար մատուցված ծառայության դիմաց`2000 դրամ

5)Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի

աշխատավայրից դուրս քաղաքացիական կացության 

ակտերի պետական գրանցումները կատարելու դեպքում 

տեղական վճար`10000 դրամ: 

3.2017 թվականի հունվարի 1-ից ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Կապան քաղաքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» թիվ 82-Ն որոշումը: 


Կողմ -10

ԲԱԴԱԼՅԱՆ ԱԻԴԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՍՊԱՐՏԱԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆԱՐԵԿ

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ ԱՐԱՄ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԷԴԳԱՐ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(64.54 Կբ) voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner