Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 140
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՊԱՐՏՔԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածիև հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. Կապան քաղաքային համայնքի և Էրիկ Արմենի Զաքարյանի միջև 2010թվականի նոյեմբերի 2-ին կնքված՝ պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի (հասցեն՝ ք. Կապան, Ա. Մանուկյան փողոց 1/4, մակերեսը՝ 63,8քմ) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած և չկատարված պարտավորությունը (ընդհանուր՝ 403531 ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 398141 դրամ և տույժ` 5390 դրամ) ներել և այն համարել դադարած։

2. Կապան քաղաքային համայնքի և Կարեն Մանվելի Մանուկյանի միջև 2011 թվականի հուլիսի 8-ին կնքված՝ պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի (հասցեն՝ ք. Կապան, Ռ. Մինասյան փողոց 3/3, մակերեսը՝ 20,0քմ) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած և չկատարված պարտավորությունը (ընդհանուր՝ 659937 ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 213418 դրամ և տույժ` 446519 դրամ) ներել և այն համարել դադարած։

3. Կապան քաղաքային համայնքի և Վիլեն Բադալյանի միջև 2011 թվականի հուլիսի         8-ին կնքված՝ պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի (հասցեն՝ ք. Կապան, Ռ. Մինասյան փողոց 3/4,  մակերեսը՝ 20,0քմ) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած և չկատարված պարտավորությունը (ընդհանուր՝ 658894 ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 213298 դրամ և տույժ` 445596 դրամ) ներել և այն համարել դադարած։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.69 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner