Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 138
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ,ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին 28)-րդ կետով, «Նորմատիվ իրավական  ակտերի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության  __  կողմ,          դեմ,        ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին որոշում  է.

1.Հաստատել Կապանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 1 հավելվածի: 

2.Հաստատել Կապանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն  թիվ 2 հավելվածի:

3.Առաջարկել Կապան համայնքի ղեկավարին՝ Կապանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարվող փոփոխությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին՝ դրանք օրենքով սահմանված կարգով  հաստատելու համար:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից, իսկ Կապանի համայնքապետարանի աշխատակազմի  համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկի փոփոխությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:

5.Սույն որոշումը ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի  նոյեմբերի 21-ի «Կապան համայնքի ղեկավարի վարձատրության չափը, վարչական ղեկավարների նստավայրերը որոշելու, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու, Կապան համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 78-Ա, թիվ 79-Ա և 2017 թվականի փետրվարի 15-ի թիվ 9-Ա որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին»  թիվ 5-Ա որոշման 3-րդ և 4-րդ կետերը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(27.37 Կբ) Naxagits
(28.00 Կբ) Havelvats_1
(14.80 Կբ) Havelvats_2
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner