Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 37-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է. 1.Սահմանել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի օգոստոսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները եվ դրանց իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 72-Ն որոշումը:
|