Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 167
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ, ՁՈՐՔ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 22 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 78-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի  202-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղարի 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 02/15.1/8763-2019 գրությունը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.Կապան համայնքի Կապան քաղաքի՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում կառուցված, Ձորք թաղամասի թիվ 22 հասցեում գտնվող 1312.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք-շինությունները համարել համայնքային սեփականություն՝ համապատասխան փոփոխություններ կատարելով համայնքի գույքագրման փաստաթղթերում և ընդգրկել համայնքի հաշվեկշռում:

2. Համայնքի ղեկավարի պաշտոնակատարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.54 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner