Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՑ ԾԱԳԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 431-րդ հոդվածը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.

1. «Կապանի մշակութային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության հետ Կապանի համայնքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 127-Ա որոշման հիման վրա 2011 թվականի դեկտեմբերի 23-ին կնքված և նոտարական կարգով վավերացված անշարժ գույքի՝ տարածքի (Ռ. Մելիքյան փողոց 8 հասցեում գտնվող շենքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնից թիվ 3՝ 15.4 քմ, թիվ 4՝ 16.5քմ, թիվ 5՝ 30.8քմ, թիվ 6՝ 13.2քմ մակերեսով սենյակները ընդամենը՝ 75.9քմ մակերեսով) վարձակալության պայմանագրից ծագած և չկատարված պարտավորությունը (ընդհանուր՝ 443525 ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 327374 ՀՀ դրամ և տույժ` 116151 ՀՀ դրամ)  ներել և այն համարել դադարած։

2. Անահիտ Ղազարյանի հետ Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2011 թվականի հուլիսի 29-ի թիվ 65-Ա որոշման հիման վրա 2011 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված և նոտարական կարգով վավերացված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի (հասցեն՝ ք.Կապան, Ռ. Մելիքյանփողոց 8/4, մակերեսը՝ 152.5քմ) կառուցապատման իրավունքի տրամադրման պայմանագրից ծագած և չկատարված պարտավորությունը (ընդհանուր՝ 403393 ՀՀ դրամ, որից մայր գումար՝ 383663 դրամ և տույժ` 19730 դրամ) ներել և այն համարել դադարած։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.03 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner