Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների հավելավճարի կիրառման կարգը և չափը՝ համաձայն հավելվածի:
2․ Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Կապան քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների համար հավելավճարներ սահմանելու մասին» N 80-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|