Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24)-րդ կետով,38-րդ հոդվածի 1-ին մասի 7)-րդ կետով, և 46-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով Կապան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 27-ի <<Կապան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին>> թիվ 146 – Ն որոշումը, որոշում եմ
1․ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ համերգասրահում՝ Կանանց միջազգային օրվան նվիրված, տոնական համերգը բարձր մակարդակով կազմակերպելու համար համայնքի բյուջեի բաժին 08 խումբ 02 դաս 04 բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման 4727 հոդվածից <<Մշակույթի կենտրոն>> ՀՈԱԿ-ի 9 (ինը) աշխատակիցներին հատկացնել 470000 (չորս հարյուր յոթանասուն հազար) դրամ համաձայն հավելվածի։
2․ Հանձնարարել ֆինանսական բաժնին՝ կատարել համապատասխան ֆինանսավորում։