Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Ժորա Հարությունյանի դիմումը. որոշում եմ
1.Կապան համայնքի Կապան քաղաքի Գ․Նժդեհի փողոցի 20/18 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Ժորա Հարությունի Հարությունյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված, 7․7 քառ․մ արտաքին /6․4 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակը 0.00077 հա մակերեսով սպասարկման հողամասով` 35130 (երեսունհինգ հազար մեկ հարյուր երեսուն) ՀՀ դրամով (7․7x10000x0.1673=12890 դրամ ավտոտնակի, 7․7x2887.5=22240 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ժորա Հարությունի Հարությունյանին (ծնված 26․10․1951թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։