Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ հոդվածներով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 34-րդ, 35-րդ կետերով, հիմք ընդունելով Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումը և քննության առնելով Նինա Ֆրոլովայի դիմումը. որոշում եմ
1.Կապան համայնքի Կապան քաղաքի Ձորք թաղամասի 17/8 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Նինա Ակիմովնա Ֆրոլովայի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված, 33․7 քառ․մ արտաքին (28․7 քառ․մ ներքին) մակերեսով ավտոտնակը 0.00337 հա մակերեսով սպասարկման հողամասով` 153700 (մեկ հարյուր հիսուներեք հազար յոթ հարյուր) ՀՀ դրամով (33․7x10000x0.1673=56390 դրամ ավտոտնակի, 33․7x2887.5=97310 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Նինա Ակիմովնա Ֆրոլովային (ծնված 14.03.1941թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։