Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  թիվ 286,  Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի  թիվ 8-Ն որոշումների   և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին    ո ր ո շ ու մ  է.
 
1. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Արծվանիկ գյուղում  գտնվող գյուղատնտեսական  նշանակության ներքոհիշյալ  հողամասերը գյուղատնտեսությամբ  զբաղվելու նպատակով, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով`
1)  0.58806 հա /ծածկագիր՝ 09-018-0101-0001-թաղամասից/ - 3-րդ կարգի անջրդի վարելահողի համար  1880  (հազար ութ հարյուր ութսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: