Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի կանոններով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և 37-րդ հոդվածներով և  հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   9 կողմ,     1   դեմ,    1  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.
1. Համայնքային սեփականություն համարվող, Կապան քաղաքի Ձորք թաղամասի թիվ 18 շենքի թիվ 2 բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել քաղաքացի Կարինե Ռաֆիկի Բունյաթյանին:
2. Կարինե Ռաֆիկի Բունյաթյանի հետ կնքել համապատասխան պայմանագիր՝ մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով:
3. Կնքվող պայմանագով նախատեսել, որ պայմանագրի գործողության ամբողջ ընթացքում փոխառուի կողմից պայմանագրով ստանձնած պարտավորությունները պատշաճ կատարելու դեպքում փոխառուն փոխատուի ընտրությամբ ձեռք է բերում նշված բնակարանի անհատույց օգտագործման նոր պայմանագիր կնքելու կամ գնման կամ անհատույց ձեռք բերելու նախապատվության իրավունք:
4. Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի հուլիսի 4-ի «Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Ձորք թաղամաս, 18/2 հասցեի  բնակարանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և Կապան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 20-ի թիվ 23-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 47-Ա  որոշումը: 
5. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված  կարգով: