Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Արտուշ Օվչյանի դիմումը, կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Ժառանգության իրավունքով Արտուշ Ալյոշայի Օվչյանին (գույքի 1/2 բաժնի նկատմամբ) պատկանող Կապան համայնքի Կապան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող 0․0046 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Թումանյան փողոց, 18/14 հողամաս։