Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2018 թվականի N 12-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԱՃՈՂ ԾԱՌԵՐԻ ՎԻՃԱԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42)-րդ կետով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   8 կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարին՝ ստեղծել համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում աճող ծառերի վիճակը ըստ հասունության, հիվանդություններով և վնասատուներով վարակվածության կամ բնակչության համար պոտենցիալ վտանգ ներկայացնելու աստիճանի գնահատման հանձնաժողով, դրա կազմում ընդգրկելով նաև բնապահպանական պետական տեսչության Սյունիքի տարածքային բաժնի ներկայացուցչի: Ըստ անհրաժեշտության հանձնաժողովի աշխատանքներում կարող են ներգրավվել նաև այլ մասնագետներ, ոստիկանության, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլն: 

2. Առաջարկել համայնքի ղեկավարին հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո կայացնել անհատական որոշումներ և «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին կամ այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տալ առանձին ծառերի հատման թույլտվություններ՝ վերջիններիս հետ կնքելով համապատասխան պայմանագրեր:

3. Սահմանել, որ. 

1) այն դեպքերում, երբ ծառահատման թույլտվությունը տրվում է «Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին՝ հատման արդյունքում գոյացած վառելափայտը պետք է բաշխվի համայնքի կողմից սոցիալական աջակցության տրամադրման սահմանված կարգի համաձայն, իսկ արտադրական արժեք ունեցող բնափայտը պետք է տնօրինվի գործող օրենսդրությանը համապատասխան: 

2) ծառահատման թույլտվությունը այլ կազմակերպության կամ ֆիզիկական անձի տրամադրելու դեպքում որպես պարտադիր պայման պետք է նախատեսել թույլտվություն ստացողի կողմից հատման ենթակա ծառի՝ արտադրական արժեք ունեցող բնափայտի և վառելափայտի գնահատված արժեքի չափով գումարի վճարումը համայնքի բյուջե, ինչպես նաև համայնքի կողմից նախանշած տարածքում նոր տնկիների տեղադրում կազմակերպելու և դրանց հետագա խնամքը առնվազն մեկ տարի իրականացնելու պարտավորության ստանձնումը:

4. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -8

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(383.07 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner