Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 16
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2018 թվականի N 39-Ա

«ՎԻԿԱՐՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 6/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՀՈՂԵՐԻՑ 0,00825 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՋՐԱՅԻՆ ՀՈՂԵՐԻՑ 0,6788 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով,  համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, Կապան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն համարվող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճար սահմանելու մասին» թիվ 81-Ն որոշումների,  հաշվի առնելով «Վիկարտ» ՍՊ ընկերության տնօրեն Վ.Հովհաննիսյանի  դիմումը և համայնքի ղեկավարի   առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   8 կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

  1. Համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 6/3 հասցեում գտնվող 0,68705 հա ընդհանուր մակերեսով հողամասից՝

1) համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողերից  0,00825 հա հողամասը /09-001-1418 կադաստրային թաղամասից/ սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրել «Վիկարտ» ՍՊ ընկերությանը, 

2) համաձայնություն տալ պետական սեփականություն հանդիսացող ջրային հողերից 0,6788 հա հողամասը /ծածկագիր 09-001-1717-0001-ից/ սահմանափակ օգտվելու իրավունքով տրամադրելու «Վիկարտ» ՍՊ ընկերությանը:

2. «Վիկարտ» ՍՊ ընկերությանը հետ  մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը կնքել սերվիտուտի պայմանագիր՝  վարձավճար սահմանելով 92760,0 /իննսուներկու հազար յոթ հարյուր վաթսուն/ դրամ:

3. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


Կողմ -8

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(392.69 Կբ) Voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner