Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով և 72-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված` Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխումների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 883-Ն և ««Երևան ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից սպասարկվող տարածքներում պետական-մասնավոր գործընկերության ձևը և ժամկետը սահմանելու մասին» թիվ 888-Ն որոշումները և համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի ապրիլի 28-ի թիվ 16-40 արձանագրային որոշմամբ ներկայացված առաջարկության, որոշման նախագծի քվեարկության 8 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ համայնքի ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերը և օրվա կարգավորման ջրամբարները սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի։
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքել սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում նշված գույքի նվիրատվության պայմանագիր և լուծել տվյալ գույքի հետ կապված 2014 թվականի ապրիլի 11-ին համայնքի և «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը։
3.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ավագանու 2013 թվականի հունիսի 07-ի «Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» թիվ 82-Ա որոշումը: